
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում կա մեկ մեծ խոչընդոտ. Ռուբինյան
«Շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև»,- ՔՊ ժողովրդավարության դպրոցում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ելույթի ժամանակ ասաց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը կամ հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին:
«Դա այդպես չէ: Ապացուցվել է բազմիցս, որ դա այդպես չէ: Այդպես չի եղել 2010-ականների սկզբին։ Ես ասել եմ, որ մենք վաղը պատարստ ենք բացել սահմանները։
Խոսվում է խոչընդոտների մասին։ Կա մեկ մեծ խոչընդոտ՝ դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Եթե վաղը որոշում կայացվի, վաղն էլ սահմանները կբացվեն»,-ասաց նա։