Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այց է կատարել ք. Գյումրի:
Հայաստանում ՌԴ դեսպանությունից հայտնում են, որ Շիրակի մարզի համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվել են Ռուսաստանի մարզերի հետ բազմաբնույթ կապերի խորացման հնարավորությունները:
Ռուսաստանի Դեսպանը այցելել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռուսական զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ Վարչության Լենինականի ջոկատի տեղակայումը, ինչպես նաև մասնակցել է «Կրթությունը Ռուսաստանում. Գյումրի 2024» ռուսական բուհերի ցուցահանդեսի բացմանը Գյումրիում:
Միջոցառմանը իր ելույթում նա նշել է ռուսաստանյան բարձրագույն կրթության հասանելիության կարևորությունը Հանրապետության երիտասարդության համար և Ռուսաստանի բուհերի շրջանավարտների ծանրակշիռ ներդրումը բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման գործում:
Ցուցահանդեսի շրջանակներում, որը կազմակերպել էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը՝ Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության, Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, բարձրագույն կրթության առաջատար ռուսական բուհերը ներկայացրել են Շիրակի մարզի դպրոցականներին իրենց կրթական կարողություններն ունախաձեռնությունները: