Ստեփանավանի նախկին քաղաքապետը, նրա կինն ու հարսը հրավիրվել են դատախազություն. «Հետք»
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին ու ընտանիքի անդամներին հոկտեմբերի 15-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Այս մասին հայտնում է «Հետք»-ն ու մանրամասնում, որ նրանց գույքի նկատմամբ իրականացվել է ուսումնասիրություն, հետևաբար հրավիրում են գործի նյութերին ծանոթանալու:
Սարգիս Ղարաքեշիշյանից բացի դատախազություն են հրավիրվել կինը՝ Անահիտ Մկրտչյանը, զավակները՝ Ռիմա, Դավիթ և Արման Ղարաքեշիշյանները, հարսը՝ Քրիստինե Մելիքսեթյանը:
Աս փուլում դատախազությունը տեղեկություններ չի հրապարակում, թե նրանցից ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանությունն այն է, որ վերջիններս ապացույցներ, դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեն, ինչը կարող է փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները