Ինչո՞ւ են գիրանում, եթե անգամ քիչ են ուտում. բժիշկ Մյասնիկովի կարծիքը
Հեռուստամեկնաբան, ՌԴ մայրաքաղաքի №71 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Россия» հեռուստաալիքի իր հեղինակային ծրագրում բացատրել է, թե ինչու են նրանք, ովքեր «ոչինչ չեն ուտում», գիրանում: Որտեղի՞ց են ավելանում լրացուցիչ կիլոգրամները:
Բժշկի խոսքով, հիմնական պատճառը «պերեկուսն» է. «Միշտ մի բաժակ թեյ, մի բաժակ սուրճ, երկու կտոր շաքար, երեք կտոր շաքարավազ և այդպես շարունակ»:
Ահա թե ինչպես են մարդիկ աննկատ կալորիաներ հավաքում, քանի որ շաքարավազով մեկ բաժակ սուրճն ավելի շատ կալորիաներ ունի, քան շատ այլ մթերքներ։ Իսկ քաղցր գազավորված ըմպելիքի մասին խոսելն ավելորդ է։
Մյուս պատճառը, ըստ Մյասնիկովի, սննդարդյունաբերությունն է. պատրաստի շնիցելը կրկնակի կալորիականություն ունի, քան տնական շնիցելը, քանի որ այն պարունակում է շատ թաքնված տրանս ճարպեր, շաքարներ և այլն։
«Եթե չեք ուզում գիրանալ, կերեք օրական 3-4 անգամ, առանց «պերեկուսների»։ Եվ մի մոռացեք, որ յուրաքանչյուրն ունի իր հորմոնալ համակարգը: Մեկ մարդ ուտում է ամեն ինչ ու չի գիրանում։ Մեկը քիչ է ուտում ու գիրանում։
Իսկ եթե ցանկանում եք ոչ միայն չգիրանալ, այլև ազատվել ավելորդ կիլոգրամներից, հիշեք՝ ցանկացած դիետա անիմաստ է առանց ֆիզիկական ակտիվության, և հակառակը»,- ասել է բժիշկը։