Գրեթե վերջնական փուլում ենք, իրավիճակը մեր համար պարզ է. Արգիշտի Քյարամյանը` պատերազմnւմ պարտության մասին
«Գրեթե վերջնական փուլում ենք գտնվում, բոլոր ուղղություններով իրավիճակը մեր համար արդեն պարզ է, հիմնական քննությունն արդեն արված է, բոլոր ուղղություններով մեր տեսանկյունից ունենք իրական պատկեր»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը` պատասխանելով հարցին` ինչքանո՞վ է հաջողվել ամբողջացնել Արցախյան 44-օրյա պատերազմում պարտության պատճառները:
Նա նշեց, որ իրենց համար շատ ավելի կարևոր է պատկերրը, թե առանձին անձանց քերական պատասխանատվությունը։
«Ընդհանուր առմամբ, այս գործերով 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան:
Շուրջ հարյուրի վերաբերյալ էլ քննարկումներ են ընթանում գործերն ավարտելու ու դատարան ուղարկելու վերաբերյալ:
Մենք այս հարցին վերաբերել ենք ոչ թե քրեական գործերի, այլ նաև շատ ենք կարևորել այս քրեական վարույթների պատմական արժեքը, փորձել ենք հնարավորինս օբյեկտիվ անդրադառնալ բոլոր դրվագներին: Կան մարտական գործողություններ, որոնց ընթացքին մենք անդրադարձել ենք մինչև ցանկացած շարքային զինծառայողի հարցաքննելու մակարդակով, շուրջ 2000 հատոր է կազմում գործերի ընդհանրական քանակը»,- ասաց Ա.Քյարամյանը:
Նա նշեց, որ դատավարություններն ընթանում են, գործերի մի մասը փակ ռեժիմով կքննվի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան