Հասարակություն 08:24 12/10/2024 Հայաստան

Թարգմանչաց տոնն է

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնը։

«Մեր լեզուն ճանապարհ է դեպի հավերժություն, գրավական՝ մեր ինքնության, Նոյան տապան` մեր փրկության, լուսաստղ` մեր լինելության» (Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս)

Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Qahana.am-ը գրում է, որ Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և  տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: 

Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու», որը շարժական է և տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ: Սկզբնական շրջանում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Սուրբ Գրքի հատվածները բանավոր թարգմանում էին հայերեն: Սակայն դա բավարար չէր: Այս խնդրի շուրջ մտահոգված էր Ս. Մեսրոպ Մաշտոցը:

Հայը զրկված էր Սուրբ Գիրքն ընթերցելու և ճշմարտությունն ու փրկությունը ձեռք բերելու հնարավորությունից: Նա անընդհատ մտածում էր Սուրբ Գիրքը հայերենի վերածելու գաղափարի շուրջ, որի իրականացման համար էլ դիմում է Հայոց կաթողիկոսին՝ Ս. Սահակ Պարթևին և մեծ ընդունելություն գտնում: Պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես մտահոգված է այդ հարցով: Նրանց ծրագրերին իր հավանությունն է տալիս նաև թագավորը՝ Վռամշապուհ Արշակունին: Ս. Մաշտոցը, վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «Հայոց պատմություն»):

Ունենալով հայ նշանագրերը՝ Ս. Մեսրոպը Հռոփանոսի հետ սկսում է ձևավորել դրանք: Ստանալով արդեն գրելու պատրաստ տառերը՝ Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Սուրբ Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը), որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով:

Բացահայտ մի իմաստություն, որով բոլորի համար հասկանալի պետք է դառնար Խոսքը և Գիրքն ընթերցելու անհրաժեշտության գաղափարը: Այս աստվածատուր նվերից հետո Ս. Մեսրոպը վերադառնում է Հայաստան՝ հետը բերելով մի գանձ, որը լինելու էր հայ ժողովրդի հետագա դարերի մաքառման զենքը, ինչպես նաև նրա գոյատևման առհավատչյան: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Սուրբ Գրքի թարգմանությանը:

Այսպիսով, քրիստոնեությունը հայացվում է և դառնում հայի կենսակերպը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Wildberries-ի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում
Wildberries օնլայն վաճառքի հարթակի սեփականատերը՝ Տատյանա Կիմը, որը նախկինում կրում էր ամուսնու Բակալչուկ ազգանունը, հայտարարել է, որ նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այց է կատարել  ք. Գյումրի: Հայաստանում ՌԴ դեսպանությունից...
Աղբյուր` Panorama.am
17:05
Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան
Փաստաբան  Ռուբեն Մելիքյանը գրում է. «Արմեն Աշոտյանի անունից հայտնում եմ մեծ շնորհակալություն՝ ջերմության ու սրտացավության ձեր...
Աղբյուր` Panorama.am
17:01
Հայաստանը դարձել է մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր բազմաթիվ քաղբանտարկյալներով․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, որի նկատմամբ փորձեցին «գործ կարել» ֆեյսբուքյան գրառման համար, Panorama.am-ը խնդրեց  մեկնաբանել,...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել
Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել, ինչի հետևանքով 1 մլն մարդ կանգնել է սովի վտանգի առաջ։ Այս մասին գրում է CNN-ը։ Օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 12-ին շատ երկրներ նշում են արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այն 1996 թվականից նշվում է ամեն տարի Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
15:45
Ինչ ազդեցություն է թողնում էլեկտրոնային ծխախոտը դեռահասների առողջության վրա. Սարգսյան
Հղիների դեպքում ծխելը հանգեցնում է ընկերքի անոթների ախտահարման, ինչի հետևանքով խաթարվում է թթվածնով և սննդանյութերով պտղի սնուցումը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:24
Սելին Դիոնին մեղադրում են ձայնագրությամբ հանդես գալու համար
Հայտնի երգչուհի Սելին Դիոնի երկրպագուները հիասթափված են այն լուրերից, որ երգչուհին Փարիզում Օլիմպիական խաղերի բացմանը հանդես է եկել ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ստեփանավանի նախկին քաղաքապետը, նրա կինն ու հարսը հրավիրվել են դատախազություն. «Հետք»
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին ու ընտանիքի անդամներին հոկտեմբերի 15-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում...
Աղբյուր` Panorama.am
14:39
Հոկտեմբերի 14-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի
Երևանում hոկտեմբերի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, 15-16-ին`  գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ադրբեջանի ՊՆ-ն հանձնարարել է՝ պահպանել բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է պատրաստ լինել «պայմանական սահմանին հնարավոր սադրանքների դեմ»: Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
14:08
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում կա մեկ մեծ խոչընդոտ. Ռուբինյան
«Շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև»,- ՔՊ ժողովրդավարության...
Աղբյուր` Panorama.am
13:58
Թուրքիան կաջակցի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ պայմանով. թուրք պրոֆեսոր
«Թուրքիան ողջունում է  ցանկացած նախաձեռնություն, որը կապում է  ընդհանուր աշխարհը Թուրքիայով, հարևաններով հանդերձ»,- ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
13:40
TikTok-ը հարյուրավոր աշխատակիցների փոխարինել է արհեստական բանականությամբ
TikTok վիդեո ծառայությունը, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների բարելավման ֆոնին, աշխատանքից ազատել է հարյուրավոր աշխատակիցների ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
13:23
Երևան են հասել 10 նոր տրոլեյբուսներն ու 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները
Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուսներ, որոնք աշնան ընթացքում կլինեն Երևանում։ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
13:11
«Որոշել ենք Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո ավելացնել Հայաստանի կառավարության բյուջեում». ՀՀ-ում ԵՄ դեսպան
«Մենք Եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնենք ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով, դրանից...
Աղբյուր` Panorama.am
12:50
ՌԴ ԱԴԾ–ին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ. Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը մեջբերեց...
Աղբյուր` Panorama.am
12:38
Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, չի՛ կարելի բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից. Շարմազանով
«Ի՞նչ է թողնելու իրենից հետո Նիկոլը…ավերակներ։ Արցախ չկա,ՀՀ-ը ապագան էլ մշուշոտ է»։
Աղբյուր` Panorama.am
12:30
Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է
1956 թվականի Օլիմպիական չեմպիոն և Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյան Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է։...
Աղբյուր` Panorama.am
12:17
Սեբաստիայի փողոցում բախվել են 4 մեքենաներ, կան տուժածներ
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
12:09
Նադալի՝ կարիերայի ընթացքում վերջին խաղի տոմսերի գներն աճել են մինչև 2000 եվրո
Դևիսի գավաթի եզրափակիչ մասի տոմսերը կտրուկ թանկացել են այն բանից հետո, երբ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ինչպիսի՞ն է քրիստոնյայի ընտանիքը. Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան
«Ընտանքը մոդելն է պետության, հայրենիքի պաշտպանության: Եկեղեցու դերը՝ մարդ կերտելն է»,- նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ադրբեջանը ուզում է՝ ՀՀ ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Փաշինյան
«Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում»
Աղբյուր` Panorama.am
11:01
«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան
«Այս նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է»
Աղբյուր` Panorama.am
10:38
Որքան աշխատավարձ է ցանկանում վճարել «Լոկոմոտիվը» Տիկնիզյանին
«Լոկոմոտիվ»-ը Հայաստանի ազգային  հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունների նոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ադրբեջանը սադրիչ «արտահոսք» էր հրապարակել. Աբրահամյան
Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը երեկ բավականին սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» էր հրապարակել, որի ողջ իմաստն այն է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան
11:14 12/10/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}