Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Արմեն Աշոտյանի անունից հայտնում եմ մեծ շնորհակալություն՝ ջերմության ու սրտացավության ձեր բազում դրսևորումների համար։
Միաժամանակ հիշեցնում եմ, որ ցավոք դատարանը շարունակում է սահմանափակված պահել Աշոտյանի քաղաքական ու քաղաքացիական մի շարք հիմնարար ազատություններ, ուստի նա զրկված է ձեզ արձագանքելու ու ձեզ հետ հաղորդակցվելու հնարավորությունից։
Այսքանով հանդերձ Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին ու իրեն հասու միջոցներով մեր ազգային պայքարում լինել բոլորիդ կողքին»։