ՀՀ-ն լավ է այն երկրների հետ, որոնք աջակցում են մեր գերակայություններին. ԱԽՔ
«Մեր գլխավոր ռազմավարական առաջնահերթություններն են՝ անկախություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն, տարածքային ամբողջականություն։ Մեր քաղաքականություններն ուղղված են նրան, որ այս չորս ուղղությամբ ամրապնդենք մեր դիրքրեը»,- ՔՊ ժողովրդավարության դպրոցում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այնուհետև նա ընդգծեց. «Եթե կան երկրներ, որոնք աջակցում են այս գերակայություններին, լավ հարաբերություններ ունենք այդ երկրների հետ, եթե երկրները չեն աջակցում այս գերակայություններին կամ ունեն անտագոնիստական մոտեցումներ այս գերակայություններին, սովորաբար խաթարում է մեր հարաբերություններն այդ երկրների հետ։
Հետդարձի ճանապարահ չկա, սրանք գերակայություններ ենք, որոնք Հայաստանը խոստորեն հետևում է։ Մենք փորձում ենք անել ամեն ինչ որպեսզի ծառայենք նայդ նպատակաին»։
Նա հայտարարեց, որ Հայաստանը ձեռք է բերում զենք այն նպատակով, որեսզի կարողանան պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը։