«Ժողովուրդ». ԿԳՄՍՆ-ից ներքին հրաման է իջեցվել, ըստ որի՝ ուսուցիչները չեն կարող աշակերտներին դասավանդել ազգային երգ ու պար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջին անգամ չէ, որ անհեթեթ որոշում է կայացնում՝ միտում ունենալով ոչնչացնել հայկականը: ArmLur.am-ին դիմած ուսուցիչները դեռ անցած ամիս էին պատմում, որ դպրոցներին ԿԳՄՍՆ-ից ներքին հրաման է իջեցվել, ըստ որի՝ ուսուցիչները չեն կարող աշակերտներին դասավանդել ազգային երգ ու պար:
ArmLur.am-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ-ի մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանն ասել էր, որ դա անհեթեթություն է, և նման հրահանգ նախարարության կողմից չկա:
Հավելյալ տեղեկության համար հորդորել էր գրավոր հարցում ուղարկել նախարարությանը: ArmLur.am-ը ուղարկել էր գրավոր հարցումը և այժմ ստացել է պատասխանը, որտեղ նշված էր հետևյալը.
«Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ հաստատվել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի 15-րդ կետով սահմանված՝ հանրակրթական ծրագրերի 7 ուսումնական բնագավառներից մեկը «Արվեստ և արհեստ» բնագավառն է։
Այն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի և ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով և նպաստում է Ժողովրդական ավանդույթներին և մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն»։
Ինչպես նամակում էր նշվում՝ «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն և դեկորատիվ-կիրառական արվեստ (744) ուսումնական առարկաներով՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում, առանձին կամ ինտեգրված դասընթացով:
«Միաժամանակ հայտնում ենք, որ կրթական քաղաքականության ներդրման հավասար մոտեցում ցուցաբերելու սկզբունքից ելնելով՝ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից միջոցառման շրջանակում վերապատրաստված մասնագետները կարող են դասավանդել «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառի առարկաներից որևէ մեկը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին բավարարելու դեպքում», – գրված էր նամակում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան