«Ժողովուրդ». Ստորագրահավաքի արդյունքները գոհացուցիչ չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Եվրոպական միության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնող արտախորհրդարանական ուժերը, որոնք դեռ սեպտեմբերի 16-ից ստորագրահավաք են անցկացնում, գոհ չեն արդյունքներից:
«Ժողովուրդ» օրաթերթը նախաձեռնողներից տեղեկացավ, որ պահանջվող 50 հազար ստորագրությունների 2/3-ն է հավաքվել մինչ օրս, այսինքն՝ մոտ 33 հազար, մինչդեռ սպասելիքներն ավելի մեծ են եղել: Եթե հաշվի առնենք, որ ստորագրահավաքը ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մյուս քաղաքներում ևս անցկացվում է, ապա հավաքված ստորագրությունների թվերը, մեղմ ասած, խոստումնալից չեն: Իսկ եթե նաև հաշվի առնենք, որ ԱԺ-ում մերժվելուց հետո նույն թիմով շուրջ 300 հազար ստորագրություն հավաքելու անհրաժեշտություն է լինելու, ապա լուրջ խնդիր է:
«Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար նախաձեռնող քաղաքական ուժերը պետք է մինչև նոյեմբերի 14-ը 50 հազար ստորագրություն հավաքեն։ Եթե արտախորհրդարանական ուժերի նախագիծը հասնի ԱԺ ու մերժվի, ապա երկրորդ փուլով նախագիծը կդրվի հանրաքվեի, բայց այս անգամ արդեն 60 օրում պետք է 300 հազար քաղաքացի ստորագրի նույն պահանջի տակ:
Ի դեպ, խորհրդարանում մերժվելու սցենարը շատ հավանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Իր թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ ևս նա խստորեն հրահանգել է՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե չի կարող Հայաստանում անցկացվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Կրկին չարաբաստիկ «զրոյական կետից»
- «Փաստ». Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք
- «Ժողովուրդ». Ինչպիսինն է շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկային շրջանառությունը
- «Հրապարակ». Ով կհամալրի ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը
- «Փաստ». Հայաստանի՝ Արևմուտք շեղվելու դեպքում սարսափելի է նույնիսկ մտածել, թե ում կարող են արգելել ընտրվել կամ նշանակվել որևէ պաշտոնում
- «Ժողովուրդ». ՔՊ-ում նախարարի նոր թեկնածու են փնտրում
- «Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունում որոշում ունեն՝ չմասնակցել, իսկ «Հայաստան» խմբակցությունն ինչ որոշում ունի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան