Կադիրովը խոստացել է պատժել գազալցակայանի պայթյունի մեղավորներին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է պատժել Գրոզնիում գազալցակայանի պայթյունի մեղավորներին։
«Գրոզնիում ավտոգազալցակայանում պայթել է գազով լցված ցիստեռը։ Անկասկած, տեղի ունեցածի բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության օրենսդրության համաձայն»,-հայտարարել է նա։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Չեչնիայի ղեկավարը նաև ասել է, որ իրավիճակը գտնվում է իր անձնական հսկողության ներքո։
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները։ Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, որից երկուսը երեխաներ են։