Հարություն Հակոբկոխյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ է տոնել
Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մեկնարկը հաղթական է։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ, գեղեցիկ հաղթանակով է մեկնարկել 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Նա առավելության է հասել հույն Կոնստոուրիոս Պանագոտիսի նկատմամբ։
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան 80 կգ քաշային Համլետ Ադամյանն ու 92 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Մրցումները մեկնարկել են հոկտեմբերի 12-ին։ Եզրափակիչները հոկտեմբերի 20-ին են։
Հայաստանը կներկայացնեն հետևյալ բռնցքամարտիկները։
48 կգ Հովհաննես Հարությունյան
51 կգ Ռուդոլֆ Գարբոյան
54 կգ Դավիթ Եգորյան
57 կգ Ռուսլան Ասլիկյան
60 կգ Արթուր Սահակյան
63.5 կգ Մանվել Պետրոսյան
67 կգ Հարություն Հակոբկոխյան
71 կգ Նարեկ Զախարյան
75 կգ Գարիկ Անտանոսյան
80 կգ Համլետ Ադամյան
92 կգ Հենրիկ Ճղրիկյան
Աղջիկներ
48 կգ Լուսինե Գևորգյան
52 կգ Արևիկ Դոխոլյան
54 կգ Աննա Զուռնաչյան
57 կգ Ջուլյա Լալայան
60 կգ Էլիդա Քոչարյան
63 կգ Սոնա Հարությունյան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան