«Հրապարակ». Կրկին չարաբաստիկ «զրոյական կետից»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք նախօրեին գրել էինք, որ Քննչական կոմիտեն այս օրերին նշում է իր 10-ամյակը, բայց դրսից գրեթե ոչ ոք չի շնորհավորում, և դա խոսում է այն մասին, որ ՔՊ-ում դժգոհ են Արգիշտի Քյարամյանից, ԱԺ մեծամասնությունն էլ ուզում է օրենսդրական փոփոխությամբ Քյարամյանին հաշվետու դարձնել ԱԺ-ին: Բայց երեկ Օպերայում հանդիսավոր նշել են ՔԿ-ի 10-ամյակը, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը և ելույթ է ունեցել:
Նա, չգիտես ինչու, այս անգամ էլ է խոսել չարաբաստիկ «զրոյական կետից»՝ ասելով. «Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ինչ-որ առումով ուզում եմ համարել զրոյական կետ` ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ՝ զրոյական կետ այն առումով, որ ամեն զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պետք է ավելի ու ավելի խորանա երկրում արդարության և արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք
- «Ժողովուրդ». Ինչպիսինն է շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկային շրջանառությունը
- «Հրապարակ». Ով կհամալրի ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը
- «Փաստ». Հայաստանի՝ Արևմուտք շեղվելու դեպքում սարսափելի է նույնիսկ մտածել, թե ում կարող են արգելել ընտրվել կամ նշանակվել որևէ պաշտոնում
- «Ժողովուրդ». ՔՊ-ում նախարարի նոր թեկնածու են փնտրում
- «Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունում որոշում ունեն՝ չմասնակցել, իսկ «Հայաստան» խմբակցությունն ինչ որոշում ունի