«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան
«Գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, հիմա հարյուր միլիարդավոր դոլարների ապրանքները ճանապարհ են փնտրում դեպի Արևմուտք։
«Սա է պատճառը, որ ժամանակի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»,- նշեց նա։
Փաշինյանի ներկայացմամբ, Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսում անշարժ վիճակ է, այսինքն սահմանները չեն ծառայում այդ ապրանքների հոսքն ապահովելու գործին և այս նախագծի իմաստն այն է, որպեսզի ՀՀ-ն տրամադրի իր տարածքները և ՀՀ ներդրում ունենա տնտեսական հսկայական հոսքերի սպասարկմանը։
Նա բացատրեց, որ նախագծի հիմնական գաղափարն է Հայաստանը արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք, հարավից հյուսիս, հյուսիսից հարավ ապրանքների և ծառայությունների մատուցման ճանապարհին առաջարկի իր ծառայությունները։
«Կարևոր է արձանագրել, որ այս նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է։ Ինձ զարմացնում են այն մեկնաբանությունները, թե այս նախագիծը որևէ կերպ թելադրված է դրսից, արտաքին աշխարհից։ Ուղղակի իրադրության չգնահատման բացակայության հետևանք է, քանի որ ակնհայտ է, որ այս նախագծով Հայաստանն առավել քան շահագրգռված է, նախագիծը կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար»,- ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան