ՌԴ ԱԴԾ–ին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ. Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետը, մասնավորապես «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
«Վերջերս մի միջավայրում այս մասին խոսք գնաց, և ես հարցրի` ի՞նչ է նշանակում այս գրածը։ Դա պարզաբանված է Ռուսաստանի նախագահի` 2020 թ. դեկտեմբերի 10–ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։
Սա նշանակում է, որ Ռուսաստանի ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ–որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է Հայաստանը կատարում իր պարտավորությունները։
Ավելին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի կետում չկա, որ Հայաստանի որևէ ինքնիշխան իրավազորություն որևէ կերպ սահմանափակվելու է կամ որևէ ուրիշ երկիր որոշակի վերահսկողություն է սահմանելու Հայաստանի մեկ քառակուսի մետր տարածքի վրա»,- ասաց Փաշինյանը։
Նա մեջբերեց նաև եռակողմ համաձայնագրի մեկ այլ կետ՝ նշելով. «Հայաստանն այսօր շուրջ 1000 անհետ կորած մարդ ունի, նրանց ճակատագիրը պետք է պարզաբանվի, 2020 թվականից գերեվարված անձինք ունենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին