Փաշինյանը Զվարթնոցում ծանոթացել է հայ սահմանապահների աշխատանքին
Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանի ուղեկցությամբ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ու ծանոթացել է ՀՀ սահմանապահների աշխատանքին:
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել.
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում»:
Նա եղել է մեկնման և ժամանման սրահներում, որտեղ սահմանապահ զորքերի ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթները: Պատասխանատուները զեկուցել են, որ սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի:
Հիշեցնենք, որ նախկինում օդանավակայանում ծառայություն իրականացնում էին ռուս սահմանապահները։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները հուլիսի 31-ից «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները փոխանցել էին հայկական կողմին:
Հարակից հրապարակումներ`
- Այն կլինի ողջունելի քայլ ճիշտ ուղղությամբ. Պատելը «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
- ԱԱԾ-ն՝ Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին