«Փաստ». Իշխանությունները ցանկանում են զինկոմիսարիատներում ևս նշանակել բացարձակ «սվոյ» կադրերի
«Փաստ» թերթը գրում է.
«Վեց տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ բոլոր ոլորտները կուսակցականացնելու, ավելի ստույգ՝ քպացնելու համար՝ ՏԻՄ-եր, բուհեր, պետական այլ կառույցներ: Հիմա, ինչպես երևում է, հերթը հասել է զինկոմիսարիատներին: Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս սեպտեմբերի սկզբին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության 15 ստորաբաժանումներից առնվազն 8-9-ի պետերին, այսինքն՝ տարածքային զինկոմներին «ակնարկել» են, որ նրանք պատրաստ լինեն դիմում գրելու և հեռանալու:
Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ցանկանում են այս ոլորտում ևս նշանակել բացարձակ «սվոյ» կադրերի՝ անկախ նրանից՝ որքանով են նրանք պատկերացնում այդ աշխատանքը: Սակայն, ըստ երևույթին, հասկանալով, որ այդպիսի գլոբալ փոփոխությունները կարող են «գցել ոտքներին», առկախել են գործընթացը՝ այդուամենայնիվ հասկացնելով, որ թեման փակ չէ, ճամպրուկները միշտ հավաքած պահեն: Առավել ևս, որ այդ օրերին պաշտպանության նախարարը Հայաստանում չի եղել. սպասել են նրա՝ ԱՄՆ-ից վերադառնալուն: Որոշ ժամանակ անց թեման նորից ակտուալ է դարձել, ավելին, օրերս տեղեկություններ տարածվեցին, որ իսկապես որոշ զինկոմներ ազատվել են աշխատանքից, սակայն այդպես էլ որևէ պաշտոնական պարզաբանում չտրվեց:
Ինչ էլ լինի, ակնհայտ է, որ այս ոլորտում որոշակի խմորումներ են ընթանում, ինչը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներքին դժգոհությունների առիթ է դարձել: Բանն այն է, որ ինչքան էլ պաշտոնյաների նշանակում-ազատումը բնականոն գործընթաց է, այս ոլորտը չափազանց սպեցիֆիկ է, և, առավել քան այլ ոլորտներ, այստեղ կարևոր է թե՛ փորձառությունը, թե՛ տարածքը ճանաչելը, թե՛ աշխատանքի նրբություններին լիարժեք տիրապետելը: Եվ «ներսում» անհանգիստ են, որ «սվոյացման» ճանապարհին պատահական մարդիկ կարող են հայտնվել այդ պաշտոններում, ինչպես այս իշխանության օրոք նաև մյուս ոլորտներում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ստորագրահավաքի արդյունքները գոհացուցիչ չեն
- «Հրապարակ». Կրկին չարաբաստիկ «զրոյական կետից»
- «Փաստ». Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք
- «Ժողովուրդ». Ինչպիսինն է շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկային շրջանառությունը
- «Հրապարակ». Ով կհամալրի ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը
- «Փաստ». Հայաստանի՝ Արևմուտք շեղվելու դեպքում սարսափելի է նույնիսկ մտածել, թե ում կարող են արգելել ընտրվել կամ նշանակվել որևէ պաշտոնում
- «Ժողովուրդ». ՔՊ-ում նախարարի նոր թեկնածու են փնտրում
- «Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունում որոշում ունեն՝ չմասնակցել, իսկ «Հայաստան» խմբակցությունն ինչ որոշում ունի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան