15:45 12/10/2024 Հայաստան

Ինչ ազդեցություն է թողնում էլեկտրոնային ծխախոտը դեռահասների առողջության վրա. Սարգսյան

Հղիների դեպքում ծխելը հանգեցնում է ընկերքի անոթների ախտահարման, ինչի հետևանքով խաթարվում է թթվածնով և սննդանյութերով պտղի սնուցումը: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության՝ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։

Նրա խոսքով, առկա են նաև ազդեցության ավելի բարդ մեխանզիմներ:

Արդյունքում ծխելը հղիության ընթացքում ազդում է պտղի տարբեր օրգանների՝ գլխուղեղի, ոսկորների, թոքերի և այլ օրգան համակարգերի զարգացման վրա:

Ծխող կամ երկրորդային ծխի զգալի ազդեցության ենթարկվող ապագա մայրիկի մոտ որոշակիորեն մեծանում է մեռալածնության, արատով կամ ցածր քաշով երեխա ծնվելու, նորածնային հասակում մահանալու ռիսկը:

Ծխախոտի ազդեցությունը մանկահասակ երեխաների վրա

Վաղ տարիքում ծխախոտը առավել ծանր և ցայտուն ազդում է երեխաների շնչառական համակարգի վրա: Այն հանգեցնում է տարբեր վիրուսներով երեխայի ավելի հաճախ հիվանդանալուն, իսկ հիվանդանալու դեպքում էլ՝ առավել ծանր ընթացքի զարգացմանը:

Երկրորդային ծուխը հանգեցնում է երեխաների մոտ կրկնվող ականջի բորբոքումների, ալերգիկ ծագման քրոնիկ հարբուխի, քրոնիկ հազի, կրկնակի բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի զարգացմանը:

Ծխելու ազդեցությունը դեռահասների վրա
Այդ տարիքում ուղեղը դեռ շարունակում է զարգանալ, այդ իսկ պատճառով ծխելը ավելի արագ նպաստում է կախվածության զարգացմանը:

Ծխող մեծահասկաների մեծ մասը ծխել սկսել է հենց այս` դեռահասային  տարիքում:
Հատկապես այն դեռահասները, որոնց ծնողները կամ  նրանցից մեկը ծխող է, ավելի հակված են այս վատ սովորությանը:

Էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը դեռահասների առողջության վրա

Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում դեռահասների հոգեկան առողջության վրա. հանգեցնում է տրամադրության անկման դեպրեսիա/ընկճախտ, առաջ բերում` տագնապային խանգարումներ:
Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող այնպիսի քիմիական գոյացություններ, ինչպիսին են ֆորմալդեհիդը և դիացետիլը ևս նպաստում են թոքերի քրոնիկ հիվադությունների և քաղցկեղի առաջացմանը, իսկ առկա նիկոտինը՝ կախվածության առաջացմանը:  
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}