
Իրանը պատրաստ է օդային միջանցք տրամադրել Բեյրութին օգնելու համար
Իրանը պատրաստ է ստեղծել օդային միջանցք Բեյրութ հումանիտար օգնություն հասցնելու համար՝ Լիբանանի հարավում լիբանանյան «Հըզբոլլահ»-ի դեմ Իսրայելի գործողությունների համատեքստում։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբը։
Ղալիֆաբը Շվեյցարիա այցից առաջ մեկնել է Բեյրութ։ Այսօր երեկոյան նա կլքի Լիբանանի մայրաքաղաքն ու կուղևորվի Ժնև։ Միջխորհրդարանական Ասամբլեայում բանակցություննրի գլխավոր թեման տարածաշջանում ստեղծված վիճակն է, Իսրայելի ու Լիբանանի միջև հակամարտությունը։