Թրամփը կանխատեսում է երրորդ համաշխարհային պատերազմը
ԱՄՆ ներկայիս կառավարությունը կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել ընդամենը մի քանի ամսում։ Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայում նախընտրական հանրահավաքում։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ նրա ելույթը հեռարձակվել է RSBN YouTube ալիքով։
«Ես հիմնականում անհանգստացած եմ առաջիկա երեք ամիսների համար: Երեքուկես-չորս ամիս հետո մենք համաշխարհային պատերազմի մեջ կհայտնվենք այն մարդկանց պատճառով, որոնք ունենք (ԱՄՆ ներկայիս կառավարությունը)»,-զգուշացրել է քաղաքական գործիչը:
Նա նաև խոստացել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում լուծել Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև «դադարեցնել քաոսը Մերձավոր Արևելքում»։
Թրամփը ավելի վաղ ասել էր, որ իր մրցակից Քամալա Հարիսը չի կարողանա կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։ Ըստ հանրապետականի՝ հաղթանակի դեպքում սպասվում է Վաշինգտոնին ռազմական հակամարտությունը Ռուսաստանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը խնդրել է ռազմական ինքնաթիռ՝ իրանական սպառնալիքից պաշտպանվելու համար
- Թրամփի կամ Հարիսի ընտրվելու դեպքում ԱՄՆ քաղաքականութունը Հայաստանի նկատմամբ այնքան էլ ակտիվ չի լինի. Սուրեն Սարգսյան
- Թրամփը հայտարարել է, թե իբր Իրանը վտանգ է ներկայացնում իր կյանքի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան