Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։2 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին
Ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչոքիով։
Երկրորդ խաղակեսում Հյուսիսային Մակեդոնիայի թիմին հաջողվեց երկու գնդակ խփել Հայաստանի ազգային հավաքականի դարպասը։ 72-րդ րոպեին աչքի ընկավ կատալոնական «Ժիրոնայի» 25-ամյա հարձակվող Բոյան Միովսկին։
85-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ռումինական «Սեպսի ՕՍԿ»-ի 30-ամյա կիսապաշտպան Իսնիկ Ալիմին։
Հայաստանը պարտվեց 0։2 հաշվով։
Սկոպյեում թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով կրկին հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան։
Հարակից հրապարակումներ`
- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն 2։2 խաղաց Ֆարերյան կղզիների թիմի հետ
- Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան