Հունվարից տրանսպորտի գները կփոխվեն, բայց իրական կյանքում մարդկանց վրա շատ էական ազդեցություն չի ունենա. Ավինյան
«Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին շարունակում է համալրել հանրային տրանսպորտի պարկը, մասնավորապես՝ այս տարի 171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսի և 15 տրոլեյբուսի գնում է իրականացրել»,-Շահումյանի հրապարակում ներկայացնելով նոր տրոլեյբուսների և ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝:
Նա տեղեկացրեց, որ առաջին խմբաքանակը է եկել է 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս և մինչև 2 շաբաթվա ընթացքում աողջ խմբաքանակը կլինի Երևանում։
Հայտնելով, որ Երևանի հանրային տրանսպորտի զարգացման տեսանկյունից շատ կարևոր ձեռքբերում է՝ քաղաքապետը նշեց, թե տրանսպորտային ռեֆորմն ավարտին հասցնելու համար մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել;
Միասնական տոմսային համակարգին անցնելու վերաբերյալ Ավինյանն ասաց, թե այն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր ստվերը վերացնելու տեսանկյունից, այլ՝ առհասարակ, մարդու հարմարավետության տեսանկյունից։
Անդրադառնալով տրանսպորտի գնի փոփոխությանը՝ Ավինյանն ասաց, թե այն հունվարից կփոխվի, բայց իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ այն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ, համեմատած նախորդ բոլոր ժամանակաշրջանների հետ և միասնական տոմսային համակագի անցման պահից մենք ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքները առհասարակ դուրս են գալու»,-ասաց Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից
- Ավագանու առաջիկա նիստում միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան