Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացուն, որին անմիջապես հոսպիտալացրել են
ՆԳՆ Փրկարար Ծառայությունից հայտնում են.
«Հոկտեմբերի 13-ին, ժամը 01:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքից Փամբակ գյուղ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին Ս. Մ.-ին (ծնված 1987 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 15 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում Այսօր փորձարկվելու է էլեկտրական շչակ. Փրկարար ծառայություն
- Փրկարարները հայտնաբերել են Գեղարքունիքում մոլորված քաղաքացուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին