Առաջիկա շաբաթվա որ օրերը կցրտեն և անձրև կգա
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են եղանակի առաջիկա շաբաթվա տեսությունը
Երևանում
Հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 15-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան