Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի
Իրանը պատրաստ է հնարավոր պատերազմին, սակայն հանրապետության իշխանությունները կնախընտրեն խուսափել էսկալացիայից; Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Սա է Իրանի Իսլամական Հանրապետության հաստատուն դիրքորոշումը. մենք բացարձակապես պատրաստ ենք պատերազմական վիճակի... Այնուամենայնիվ, մենք պատերազմի չենք ձգտում, մենք ձգտում ենք խաղաղության և ջանքեր ենք գործադրելու Գազայում և Լիբանանում արդար խաղաղության հաստատման համար», -ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Հոկտեմբերի 13-ին նաև Արաղչին ասել է, որ Թեհրանը վերջին օրերին շատ բան է անում Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմ կանխելու համար, սակայն որևէ փոխզիջման չի գնա իր քաղաքացիների և ազգային շահերի պաշտպանության հարցում:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը ռեկորդային քանակությամբ զենք է ուղարկել Իսրայել և նախատեսում է ամերիկացի զինվորներ ուղարկել հրեական պետություն՝ հրթիռային համակարգեր գործարկելու համար։