Իրավապաշտպան. Թանկ նվեր Քյարամյանին, ինքնասպանություն ճանաչվեց նաև զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան դեպքը
«ՀՀ-ում, ըստ էության, գործ սարքելու ինստիտուտը վերացված է և այլևս դրան վերադարձ լինել չի կարող»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձին։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այս հայտարարությունը գնահատում է որպես «թանկ նվեր Քյարամյանին»։
«Հավանաբար, վերջինս թեթևացած շունչ քաշեց, վերջապես հրապարակայնորեն ճանաչվեց քննչական կոմիտեի գործ սարքելու ունակությունները, ինքնասպանություն ճանաչվեց նաև երկու օր առաջ հերթական զինծառայողի՝ Աղասի Դալլաքյանի մահվան դեպքը։
«Սա ասում եմ ճանաչելով դատաիրավական համակարգը ղեկավարող մարդկանց»,-իր խոսքն ամրապնդել էր Փաշինյանը։
Ըստ էության, այս խոսքն ուղղված է բողոքող զինծառայողների հարազատնրին և ոչ միայն։ Եվ ընդհանրապես վարչապետի այս խոսքն ուղղված չէ ՀՀ քաղաքացիներին։ Նա հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին, ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն»,-նշում է Ժաննա Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նախարար Պապիկյանը գիտի, թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
- 18-19 տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր. Վահե Հովհաննիսյան
- Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին. Ստեփան Դանիելյան
- Զոհված Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքում բնակվող աշխատասեր ընտանիքից էր
- ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով