Ռուս կինը Անթալիայի օդանավակայանի զուգարանում լքել է իր նորածին երեխային
Ռուս կինը թուրքական Անթալիայի օդանավակայանի զուգարանում լքել է իր նորածին երեխային։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ Անթալիայի օդանավակայանի հավաքարարները երեխային հայտնաբերել են հաշմանդամների համար նախատեսված զուգարանում, որից հետո դիմել են ոստիկանություն։ Ուժայինները պարզել են, որ երեխային լքել է ՌԴ քաղաքացի Է.Բ.-ն։ Երեխային օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են նրան լքելուց 12 րոպե հետո։ Դեպքի մասին հայտնում է «Լենտա ռու»-ն։
Դրանից հետո աղջիկը ՌԴ մեկ այլ քաղաքացու հետ մոտեցել է անձնագրային հսկողության սեղանին։ Նրանք կարողացել են անցնել սահմանային հսկողությունը, սակայն կալանավորվել են ինքնաթիռի մեկնելուց առաջ։ Շտապօգնության աշխատակիցների կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նորածին երեխան տեղափոխվել է հիվանդանոց։
Հարակից հրապարակումներ`
- Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն
- Բաքվի ծննդատան հրդեհի հետևանքով նորածիններ են մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան