Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը քննարկել ենք` հայ գերիների և Արցախցիների վերադարձի իրավունքի հարցերը. Արման Թաթոյան
«Թաթոյան հիմնադրամից հայտնում են.
«Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ քննարկել ենք`
- Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը:
- Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը:
- 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի և մարդկանց համար աղետալի շարունակվող խախտումները՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքների ապացույցներ:
Լոնդոն այցը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանի հետ համագործակցությամբ։
Հանդիպմանը ներկա գտնվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև առցանց մասնակցել են Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը»:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում ասուլիսից հետո տեղի է ունեցել հանդիպում Հայ համայնքի հետ․ Թաթոյան
- Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանն Եվրոպայում են, գերիների խնդիներով տարբեր հանդիպումներ են ունենում. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան