Թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ՝ խուսափելով լրագրողների հետ շփումից
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի նախկին տնօրեն, այժմ ուսուցիչ Անահիտ Խոսրովյանը մինչ պատասխանում էր լրագրողների հարցերին, տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ՝ խուսափելով լրագրողների հետ շփումից։
«Այս տիկնոջը խոսք են տվել նախարարությունից ու քաղաքապետարանից, որ իրեն անպայման կտան տնօրենի պաշտոն, դրա համար թիրախում գտնվեց թիվ 20 դպրոցը»,-ասաց Խոսրովյանը։
Նրա խոսքով, դպրոցի տնօրենի թափուր տեղի հավակնորդ Վերոնիկա Բաբաջանյանին, որն իր դուստրն է և ուսուցիչների մեծ մասը հենց նրան է ցանկանում տեսնել տնօրենի պաշտոնում, առաջարկել են մեկ այլ դպրոցի տնօրենի աշխատանք։ Ասում են՝ Բաբաջանյանի մայրը նախկինում եղել է այս դպորցի տնօրեն, տեսնում են կոռուպցիոն ռիսկեր։
«Կոռուպցիա չի կարող լինել, քանի որ այսօր ընտրվում են երկու տնօրեններ՝ ուսումնական ու ֆինանսական գծով։ Ուսումնական գծով տնօրենի մոտ կոռուպցիա չի կարող լինել, ժողովուրդ ջան։ Սա աբսուրդի ժանրից է։ Ավելի շատ իրենց ձեռք է տալիս ընտրել այն թեկնածուին, որ կլինի իրենց կողքին, իրենց կատարածուն»,-ասաց Խոսրովյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ նշանակեցին ու կոլեկտիվին ներկայացրեցին
- Նման իրավիճակում է գտնվում Երևանում շուրջ 40 դպրոց. Մանուկ Սուքիասյան
- ՈւՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Նոր տնօրեն են բերում
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է
- Դավիթ Թումասյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ձերբակալումը տրավմատիկ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան