Նեթանյահուն սպառնացել է անխնա հարվածներ հասցնել ամբողջ Լիբանանին՝ ներառյալ Բեյրութը
Իսրայելի բանակը կշարունակի իր համակողմանի պայքարը լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ։ Այդ մասին անօդաչու թռչող սարքի հարձակման ենթարկված ռազմաբազայում հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Ես ուզում եմ հստակեցնել. մենք կշարունակենք անխնա հարվածներ հասցնել «Հեզբոլլահին» Լիբանանի բոլոր հատվածներում, ներառյալ Բեյրութը։ Մենք դա ապացուցել ենք վերջերս և կշարունակենք ապացուցել դա առաջիկա օրերին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է կառավարության ղեկավարը, որի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։
Այս մասին Նեթանյահուն հայտարարել է Բենիամին քաղաքի մերձակայքում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաբազայում։ Կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին, այն հարձակման է ենթարկվել Լիբանանից արձակված «Հըզբոլլահի» մարտական անօդաչու թռչող սարքի կողմից։ Զոհվել է չորս զինվոր, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է բանակի ճաշարանին, երբ զինվորները ճաշում էին
Հարակից հրապարակումներ`
- Իրանը պատրաստ է օդային միջանցք տրամադրել Բեյրութին օգնելու համար
- Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական շրջանին