«Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Քաջազնունի 1 հասցեում /3-րդ հարկ/ տեղի կունենա «Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» խորագրով ցուցահանդեսի բացումը։
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ցուցադրության շրջանակում կներկայացվեն 16 երիտասարդ արվեստագետների դեկորատիվ կիրառական արվեստի, կոլաժի, լուսանկարչության, ինստալացիայի, վիդեո արվեստի 14 աշխատանքներ:
«Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբեր 30-ը՝ ժամը 12։00-19։00-ն: Մուտքն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան