Սուրենյան. Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խոր աշուն
«Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն»,-տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Կենտրոնի կանխատեսումների համաձայն, հոկտեմբերի 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հոկտեմբերի 15-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 14-ին, 15-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան