ՀՀ բանակում տարբեր երկրների ներկայացուցիչներ են պաշտոնապես նստած և կառավարում են անվտանգային մարմինները. Ստեփան Դանիելյան
ՀՀ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը խարխլո՞ւմ է Երկրի անվտանգության համակարգը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրելու համար Բաքուն կգնա՞ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքն է հայտնեց «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խորհրդի անդամ Ստեփան Դանիելյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
▪Արցախը հանձնելով՝ ինքը Հայաստանի վրա ազդեցությունը փոխանցում է Թուրքիային։ Արևմուտքն այստեղ կարող է ներկա լինել Թուրքիայով։ Երկրորդ՝ ես ամեն ինչ չէի պայմանավորի այդ անձով, քանի որ այդ անձը պահվել, դաստիրակվել է մի շերտի կողմից, որը 1996-98 թվականին պարտվեց և իրենք այն ժամանակից այդ գաղափարն ունեին, որ պետք է Ղարաբաղից ազատվել և այդ մարգինալ շերտը, որը պարտվել էր ներքաղաքական պայքարում՝ 2018 թվականին եկավ իշխանության։
▪Ադրբեջանցիների միակ հյուսն իրենց ապագա պետականությունն պահպանելու համար Թուրքիայի հետ ուղիղ կապ ունենալն է և այնտեղից օգնություն ստանալը, նաև՝ ռազմական։ Այդ կապը կարող է լինել ոչ միայն Վրաստանով, այլև Սյունիքով՝ և՛ կարճ է, և՛ իրենց վերահսկողության տակ պետք է լինի։ Ադրբեջանի ազգային անվտանգության հիմնական բաղադրիչը Թուրքիայի հետ կապն է՝ Շուշիի դեկլարացիան և այլն։
▪Այս առումով Սյունիքն այսօր վտանգի տակ է և այն հասկանում են նաև Իրանում։ Այնտեղ նաև գիտեն, որ Ադրբեջանը բրիտանական և իսրայելական ազդեցության տակ է։ Այս առումով Սյունիքով անցնող ճանապարհը Իրանի, Ռուսաստանի նաև Վրաստանի շահերի առումով կարևոր են, որովհետև չինական ներդրումներով Անակլիայի խորքային նավահանգիստն են կառուցում և Հայաստանով անցնող ճանապարհն ապագա ունի,իսկ Սյունիքը վերահսկողության տակ է դնում նաև Ադրբեջանին։
▪Այսօր Հայաստանում ունենք մի վերնախավ, որը վախի մթնոլորտում է գտնվում, գիտեն, որ եթե իշխանությունը կորցնեն,իրենք ծանրագույն պատասխանատվության են ենթարկվելու։ Այն նշանակում է, որ իրենք երկրի շահերը կարող են ստորադասել իրենց ֆիզիկական գոյության համար։ Սա շատ վտանգավոր պահ է, երբ մենք ունենք որոշում կայացնող վերնախավ, որն իր գոյության համար է պայքարում ոչ թե երկրի գոյության։
▪Կարծում եմ, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որովհետեև դեռ ունի խնդիրենր Հայաստանում և դրա մասին հայտարարում են։ Այն առաջին հերթին Սյունիքն է և այլ տարածքներ էլ նկատի ունեն։ Ըստ էության, չեն ճանաչում Հայաստանի գոյությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին. Ստեփան Դանիելյան
- Հայաստանը Սյունիքով անցնող ճանապարհի անվտանգությունը կարող է ապահովել, բայց չի կարող Սյունքի անվտանգությունն ապահովել․Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին