Ինչ չպետք է ուտել և խմել ատամները մաքրելուց հետո
Կան մթերնքեր, որոնք ատամները խոզանակելուց անմիջապես հետո ուտելը կարող է վնաս հասցնել ատամներին։ Ատամնաբույժ-վիրաբույժ Անդրեյ Բոժիչը նշել է, որ ատամները լվանալուց անմիջապես հետո ատամի էմալն ավելի խոցելի է, և այն, ինչ ուտում կամ խմում են, կարող է պաշտպանել կամ վնասել ատամները:
Ըստ բժշկի՝ ատամները լվանալուց հետո պետք է խուսափել հետևյալ մթերքներն ուտելուց կամ որոշ հյութեր խմելուց.
1. Նարնջի հյութ. բարձր թթվայնության պատճառով այն մեծացնում է էմալի վնասման վտանգը։
2. Էներգետիկ ըմպելիքներ. դրանք պարունակում են մեծ քանակությամբ թթու և շաքար, ինչը թուլացնում է էմալը և մեծացնում կարիեսի առաջացման վտանգը։
3. Սպիտակ հաց. մթերքների, այդ թվում՝ սպիտակ հացի մեջ զտված օսլան վերածվում է շաքարի, որը կպչում է ատամներին և կերակրում վնասակար բակտերիաներին։
4. Տոմատի մածուկով պատրաստված ուտելիքներ. լոլիկը շատ թթվային է և կարող է հետագայում վնասել էմալը
5. Քաղցր փաթիլներ (խլոպյա): Քաղցր մթերքները կարող են արագորեն նվազեցնել ատամները մաքրելու առավելությունները: Ավելի լավ է ընտրել ցածր շաքար պարունակող մթերքներ։
6. Ցիտրուսային մրգեր. Իր բարձր թթվայնության շնորհիվ Գրեյպֆրուտները և կիտրոնները կարող են թուլացնել էմալը, եթե դրանք օգտագործվեն ատամները լվանալուց անմիջապես հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան