Իրավունք 17:58 14/10/2024

ԱԺ նախկին պատգամավորի հոր առևшնգման և շnրթում կատարելու գործով կալանավորվել է Իրանի քաղաքացի

ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝  Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասը 17․07․2023թ․, 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Իսկ մայր քրեական վարույթով նախաքննությունը շարունակվել է, որի շրջանակներում բացահայտվել է ենթադրյալ հանցավոր խմբի ևս մեկ անդամի ինքնությունը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

«Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ, ԻԻՀ նշված քաղաքացին Ս․Մանուկյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել 84–ամյա տղամարդուն առևանգելու և շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի՝ 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։ Գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, իրենց գործողությունները հնարավորինս քողարկված իրականացնելու և հետագայում բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով, վերը նշված գումարը կրիպտոարժույթի տեսքով ստանալու համար թվային արժույթի դրամապանակ բացելու հարցով ԻԻՀ քաղաքացին դիմել է ԻԻՀ-ում բնակվող իր մտերիմին՝ պատճառաբանելով, որ անձամբ չի կարող դա անել:

Բիթքոինի կրիպտոարժույթի հաշիվ-դրամապանակի տվյալները տրամադրելուց հետո, վերջինս, ԻԻՀ քաղաքացու խնդրանքով ձեռք է բերել նաև օտարերկրյա՝ ուկրաինական վիրտուալ հեռախոսահամար, որով բացել է «WhatsApp» բջջային հավելված: Նշված գործողություններն իրականացվելուց հետո, Ս․ Մանուկյանը, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, հանցավոր խմբի անդամների հետ 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել և սպասել են նշված տան 84-ամյա բնակչին:  Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են նրան նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:

Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը և հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչև 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը՝ հսկել են տարեց տղամարդուն:

Այնուհետև Ս․Մանուկյանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն և հանդիպել ԻԻՀ հիշյալ քաղաքացուն: Շարունակելով իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ խմբի անդամները 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, տարեց տղամարդու որդուն՝ Խ. Քոքոբելյանին, վերոնշյալ հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: Բացի այդ, նրանք բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:

«WhatsApp» հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն: Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո, 2022թ. օգոստոսի 2-ին Ս․ Մանուկյանը Իրանից վերադարձել է Հայաստան և Ա․ Ք․-ի հետ, իրենց մտերիմից վերցնելով «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենան, ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքից ուղևորվել և ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչև վերջիններիս տեղ հասնելը, Թ. Պ․-ն բամբակե և բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, որից հետո վերջինիս տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան և հեռացել: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել Իջևան քաղաքի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը և պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Ժամը 18։00-ի սահմաններում 84–ամյա տղամարդը հայտնաբերվել է նշված վայրում: Շարունակելով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը՝ վերջինիս հարազատները վերը նշված եղանակով ևս 20.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք փոխանցում են կատարել հիշյալ կրիպտոարժույթի հաշվին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։ Պարզվել է, որ վերջինս ՀՀ ՔԿ-ում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված մեկ այլ քրեական վարույթով մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության  համար»,- նշում են ՔԿ-ից։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:08
Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ. Ալեն Սիմոյնաը՝ Քուրթուլմուշի հետ հանդիպման մասին
Ալեն Սիմոնյանը Թելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի պատվիրակության հետ հանդիպումից և...
Աղբյուր` Panorama.am
21:45
Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է վերջինիս տարածքում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին
Իրանի նախագահը Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, սակայն զգուշացրել է...
Աղբյուր` Panorama.am
21:20
Նեթանյահուն սպառնացել է անխնա հարվածներ հասցնել ամբողջ Լիբանանին՝ ներառյալ Բեյրութը
Իսրայելի բանակը կշարունակի իր համակողմանի պայքարը լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ։ Այդ մասին անօդաչու թռչող սարքի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ձմռան վառելափայտի
Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ձմռան վառելափայտի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ սլովակ բռնքամարտիկին
Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստաանի բռնցքամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ներկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը
Ակբա Լիզինգի աջակցությամբ Newmag-ը և «Ազնավուր» հիմնադրամը hայ ընթերցողին են ներկայացրել մեծանուն հայ Շառլ Ազնավուրի «Կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար. Քուրթուլմուշ
«Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար»: Նման հայտարարություն է արել Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
20:05
Խորհրդարանում կքննարկվի «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:44
Եվրամիությունը, ինչպես և նախկինում, պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում. Ալիև
 Եվրամիությունը, ինչպես և նախկինում, պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
19:23
Պատմության կեղծարարությունը Դադիվանքի և Գանձասարի շուրջ․ Monument Watch
Monument Watch-ն ահազանգում է․ Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ և տեսանյութերի շարք նկարահանել...
Աղբյուր` Panorama.am
19:11
Մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հանդիպումը
ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը գրում է․ «Ժնևում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է, Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը չի կայանա
 ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը գրում է․ «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ինչո՞ւ է կասեցվել սահմանամերձ գյուղերում տուն կառեցելու համար մինչև 16 մլն դրամ պետական աջակցության ծրագիրը
Սահմանամերձ գոտու բնակիչներից մեկը դիմել էր Panorama.am-ին՝ խնդրելով պարզել, թե ինչո՞ւ է կասեցվել տուն կառուցելու համար մինչև 16 մլն դրամ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատներն ինքնասպանության վարկածին չեն հավատում
Երեկ` հոկտեմբերի 13-ին ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանի հարազատները շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հակված եմ դավադրության տեսությանը, մի աներևույթ ձեռք փոձում է հեռու պահել մեզ ու մեր հիշողությունը․ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօերն Հայկ Դեմոյանը գրում է.  «Արտաշատ մայրաքաղաք, կամ չօգտագործվող հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
18:06
Ալիևն անիրատեսական է համարել Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անիրատեսական է համարում «խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ  Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
ԱԺ նախկին պատգամավորի հոր առևшնգման և շnրթում կատարելու գործով կալանավորվել է Իրանի քաղաքացի
ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝  Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:49
Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը կշվի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր
Առաջին անգամ Հայաստանում  հոկտեմբերի 17-ը նշվելու է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության  միջազգային օր։  Օրվան...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՔԿ. Նախաքննության ընթացքում պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել 500.000.000 ՀՀ դրամ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:29
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Ս. Անանիայի աջը
Հոկտեմբերի 15-ին՝ Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից...
Աղբյուր` Panorama.am
17:29
«Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
17:03
AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումները
Ակբա բանկի գործընկերությամբ անցկացվել է արհեստական բանականությանը վերաբերող հայկական ամենամեծ համաժողովը՝ AI Conf-ը, որի շրջանակում ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
16:49
Թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ՝ խուսափելով լրագրողների հետ շփումից
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի նախկին տնօրեն, այժմ ուսուցիչ Անահիտ Խոսրովյանը մինչ պատասխանում էր լրագրողների հարցերին, տնօրենի նորանշանակ...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուս կինը Անթալիայի օդանավակայանի զուգարանում լքել է իր նորածին երեխային
Ռուս կինը թուրքական Անթալիայի օդանավակայանի զուգարանում լքել է իր նորածին երեխային։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ Անթալիայի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ նշանակեցին ու կոլեկտիվին ներկայացրեցին
«Այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել»,-Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելուց հետո լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Մտել ենք այնտեղ, որտեղ բախվում են խոշորները, և որոնց բախումից՝ հայկական տարածքները հայտնվել են թշնամու տիրապետության տակ. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները, հաջորդ շաբաթ պատրաստվում են քննարկել և վերանայել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:07
Իսրայելն առաջին անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական տարածքին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն առաջին անգամ հարվածել են Լիբանանի հյուսիսում գտնվող Զղարթա շրջանին, որտեղ հիմնականում քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:06
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
15:55
ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Իրանի դեմ պատժամիջոցներին
Եվրամիությունը (ԵՄ) նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ՝ «Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու» պատճառով։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
15:52
Նախարարության 200 հազար դրամ ստացող գլխավոր մասնագետը կարող է, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կառավարմամբ զբաղվել.Սուրեն Պարսյան
ՀՀ կառավարությունն արդեն երրորդ տարին է հայտարարում է տնտեսության բարձր աճի տեմպերի մասին, բայց դրան զուգահեռ աղքատության մակարդակն այդ նույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ
17:12 14/10/2024

Թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}