Հորդորում ենք չշփոթել ABC Motors ընկերությունն այլ ընկերությունների հետ
ABC Motors ընկերությունը, արձագանքելով մամուլի հրապարակումներին, տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Հարգելի ընթերցողներ,
Վերջերս որոշ լրատվամիջոցներ հոդված էին հրապարակել՝ էլեկտրական մեքենաների շուկայում տեղի ունեցած խաբեության դեպքերի վերաբերյալ։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ նշված միջադեպերը որևիցե առնչություն չունեն ABC Motors ընկերության հետ։ Հրապարակված հոդվածում խոսքը արտաքուստ նման հնչողություն ունեցող անվանմամբ ընկերության՝ «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին է։
Հորդորում ենք լրատվամիջոցներին միջադեպը լուսաբանելիս շարադրանքը ձևակերպել այնպես, որ ընթերցողների մոտ չառաջանա շփոթմունք և ներառել հստակ նշում, որ խոսքը չի վերաբերում ABC Motors ընկերությանը։
Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել ABC Motors ընկերության հետ՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ [email protected] էլ․ փոստին կամ զանգահարելով 033 344000 հեռախոսահամարով»։
Հարգանքով՝ ABC Motors
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները