Ջերմաստիճանը կնվազի մինչև 13 աստիճանով
Երևանում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում ամպրոպ։
Հոկտեմբերի 15-ին շրջանների մեծ մասում, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-7, հոկտեմբերի 17-18-ին ևս 4-6 աստիճանով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան