Նման իրավիճակում է գտնվում Երևանում շուրջ 40 դպրոց. Մանուկ Սուքիասյան
«Մեզ համար շատ ծանր է խոսել դպրոցում ստեղծված իրավիճակի մասին, ուս ուսի տված աշխատել ենք այսքան տարի»,-լրագրողների հետ զրույցում ասաց հատուկ մանկավարժ, լոգոպեդ Նաիրա Մխիթարյանը, որը 2008 թվականից աշխատում է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։
Նա նշեց, որ դպրոցի տնօրենի թափուր տեղի հավակնորդ Վերոնիկա Բաբաջանյանը եղել է Հայաստանում ներառական կրթության հիմնադիրներից մեկը, վերապատրաստել է բամաթիվ մանկավարժների։
Նաիրա Մխիթարյանը նշեց՝ հայտարարում են, որ ապրում ենք ժողովրդավարական երկրում, բայց հայտնի դեպքերից հետո որևէ մեկը չի եկել, իրենց հետ չի զրուցել, կուզեին՝ կարծիք հայտնել։
«Ես չեմ կարող նկարագրել, թե ինչ մթնոլորտ է դպրոցում տիրել, բոլորը գիտեն, ինչ նվաճումներ ենք ունեցել, քաղաքականացված չենք եղել, ավանդույթներով դպրոց ենք, եղել ենք աշակերտակենտրոն»,-ասաց Նաիրա Մխիթարյանը՝ նշլով, որ դպրոցն ու կոլեկտիվն արժանի չեն նման վերաբերմունքի։
Այսօր դպրոց էր եկել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
«Իմ տպավորությամբ, օրեր առաջ այդ շոուն, ինչպես նաև այս իրադարձությունները նպատակ ունեն դպրոցում ստեղծել անկառավարելիության ինչ-որ մթնոլորտ, պատրանք, որը բերելու է իրենց համար ցանկալի թեկնածուի ԺՊ նշանակելուն։ Նման իրավիճակում է գտնվում Երևանում շուրջ 40 դպրոց»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամն ու այն պայմանավորեց առաջիկայում սպասվող ընտրություններով։
Հարակից հրապարակումներ`
- ՈւՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Նոր տնօրեն են բերում
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է
- Դավիթ Թումասյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ձերբակալումը տրավմատիկ է
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածից հետո Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան