Իսրայելն առաջին անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական տարածքին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն առաջին անգամ հարվածել են Լիբանանի հյուսիսում գտնվող Զղարթա շրջանին, որտեղ հիմնականում քրիստոնյա բնակչություն է ապրում։ «ՌԻԱ նովոստին» գրում է, որ այդ մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը։
«Իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր (2023թ. հոկտեմբերի 8-ից - խմբ.) առաջին անգամ ռազմական ինքնաթիռները գրոհել են Զղարթա շրջանի Այտու քաղաքի շենքը»,- գրում է գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի արևելքում իսրայելական ավիահարվածների է ենթարկվել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը։ Ռմբակոծվել են նաև երկրի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Իսրայելի դեսպանին՝ Լիբանանում խաղաղապահների վրա հարձակումների պատճառով
- Իսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ կենտրոնակայանի վրա
- Լիբանանում էսկալացիայի հետևանքով տեղահանվածների թիվը հասնում է մոտ 1 միլիոնի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան