Հայկական ազգային կինոակադեմիան ձեռնահաս կառույց չէ «Օսկարում» ֆիլմ ներկայացնելու համար. «Ակն ընդ ական»
Հայկական ազգային կինոակադեմիան պատասխանել է «Ակն ընդ ական» վավերագրողների խմբի հարցերին՝ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը «Օսկարին» չներկայացնելու հետ կապված։
«Ակն ընդ ական» վավերագրողների խումբը հետաքրքրվել էր, թե ի՞նչ սկզբունքով, ի՞նչ
չափանիշներով ու ի՞նչ մեխանիզմով է ընտրվում ֆիլմ Հայաստանը այլ կինոակադեմիաների մրցանակաբաշխություններին ներկայացնելու համար։
Ակադեմիան նշել է, որ
- Բոլոր ներկայացված ֆիլմերը դիտում են կինոակադեմիայի անդամները, ապա հատուկ նիստով անցկացվում է փակ քվեարկություն, և ամենաշատ կողմ ստացած ֆիլմը ներկայացվում է «Օսկարին»։
Ակադեմիան շեշտել է՝
- Կինոակադեմիայի անդամը, որը կապ ունի ներկայացված ֆիլմի հետ, չի մասնակցում քվեարկությանը։
Ակադեմիան կարծում է, որ
- Կինոակադեմիկոսները ընտրություն կատարելիս հաշվի են առնում ոչ թե ֆիլմի ստացած մրցանակների ցանկը, այլ առաջնորդվում են նրա գեղարվեստական արժանիքներով։
««Ակն ընդ ականը» վստահ է, որ մրցանակների ցանկը ներկայացվում է ոչ թե սոսկ որպես մրցանակների մասին գրություն, այլ հավաստիացում, որ բազմաթիվ կինոգործիչներ գնահատել են «1489» ֆիլմի գեղարվեստական արժանիքները, այդ թվում՝ վավերագրական ֆիլմերի աշխարհի ամենախոշոր IDFA փառատոնի:
Հետևաբար, Հայկական ազգային կինոակադեմիայի գնահատականը համեմատած աշխարհի կինոգործիչների, ինչպես նաև Հայկական կինոակադեմիայից դուրս հայ կինոգործիչների «1489» ֆիլմի գեղարվեստական արժանիքների անչափ բարձր գնահատելու հետ անհասկանալի է, տարօրինակ և անարդար։
Այլ մրցակցության պայմաններում այսպես չէր ընկալվի, սակայն Հայաստանի անկախ պատմության ամենահաջող ֆիլմի և ամենահաջող ֆիլմը «Օսկարին» չներկայացնելու, Հայաստանի առաջին «Օսկարը» ստանալու հավանականությունը նվազեցնելու, Արցախի՝ մեր իրավիճակի խնդիրները այս ֆիլմով բարձրացնելու հնարավորությունը զրոյացնելու պարագայում, այդպես է։
Այսպիսով, «Ակն ընդ ականը» կարծում է, որ Հայկական ազգային կինոակադեմիան վստահելի և ձեռնահաս կառույց չէ՝ որոշելու, թե Հայաստանն ինչ ֆիլմ պետք է ներկայացնի «Օսկարին»»,- նշում է «Ակն ընդ ական» վավերագրողների խումբը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկական ազգային կինոակադեմիան, ամփոփելով ազգային ընտրության արդյունքները, հայտարարել էր, որ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում կներկայացվի ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։
Հարակից հրապարակումներ`
- Էդիկ Բաղդասարյան. Առայժմ կարողացել ենք պարզել, որ Ակադեմիայի 30 անդամից երկու հոգի է քվեարկել Շողակաթի օգտին
- Հայաստանի կինոակադեմիան պետք է վերանայի պատերազմnւմ զոհված Սողոմոնի մասին «1489» ֆիլմը «Օսկարին» չներկայացնելու որոշումը. «Ակն ընդ ական»
- Հորդանանը 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի
- Հայաստանի կողմից «Օսկարի» կներկայացվի էդգար Բաղդասարյան «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը
- Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Տրիեստի միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»
- Շողակաթ Վարդանյանի «1489»-ը՝ «Սինեեվրոպայի» լավագույն 25 ֆիլմերի ցանկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան