Թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ նշանակեցին ու կոլեկտիվին ներկայացրեցին
«Այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել»,-Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Նրա խոսքով, նշանակված անձը շարունակելու է աշխատել ուսուցիչների ու ծնողների հետ։
«Քաղաքապետի որոշումն է։ Աշխատանքային գործընթաց էր, որևէ քննադատություն չի եղել։ Ընդունման-հանձնման նախնական փուլն է։ Դպրոցը չուներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պարտականությունները կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին՝ Լարիսա Մովսիսյանին, նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ աշխատանքի։ Անհրաժեշտություն էր առաջացել նշանակել ժամանակավոր պաշտոնակատար»,-ասաց նա` հրաժարվելով նշել պատճառներ, թե ինչու դրսից բերեցին ու ԺՊ նշանակեցին։