Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է վերջինիս տարածքում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին
Իրանի նախագահը Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, սակայն զգուշացրել է տարածաշրջանում դրսի կողմից պլացդարմ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը նշել է, որ տարածաշրջանում օտար պետությունների համար պլացդարմ ստեղծելը չի բխի տարածաշրջանի երկրների շահերից:
«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- հավելել է Փեզեշքիանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում է
- Իրան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը վերէթնիկական է
- Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը․ Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին