Մելիքբեկյան, հեռացիր. FAF
FAF-ը՝ First Armenian Front պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
«ՀՖՖ նախագահը նույնիսկ լայաղ չի անում գա մեզ հետ հանդիպման։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Այս պարագայում ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»,-հայտարարում է FAF անդամներից մեկը ակցիահի ժամանակ։
Երկրպագուները նշում են՝ ՀՖՖ նախագահը սպառել է իրեն, ֆեդերացիայի՝ նրա նախագահության օրոք ֆուտբոլը չի զարգանա Հայաստանում։
«Հավաքականի մարզչին հեռացնելը մեզ համար բավարար չէ»,-Հայաստան-Մակեդոնիա խաղից հետո ՀՖՖ շենքի դիմաց հայտարարեցին նրանք։
Հիշեցնենք, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։2 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
- Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։2 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին
- Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց. Պետրակով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին