Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Նոր տնօրեն են բերում

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ աշխատակիցների գործողություներից ու անառակաբորո արարք կաարելու մեղադրանքով ֆիզիկայի ուսուցչին կալանավորելուց հետո կրքերը չեն հանդարտվում։

Այսօր էլ ծնողները դպրոցում են։ Լսել են, որ դպրոց դրսից ցանկանում են նոր տնօրեն բերել։ Շրջանառվում է Քրիստինե Դումանյանի անունը, որի ամուսինը ԱԱԾ-ում է աշխատում։
Ակնկալվում է, որ այսօր տնօրեին ներկայացնելու են կոլեկտիվին։ Լուրը լսելով՝ դպրոց  են շտապել շատ ծնողներ։

Panorama.am-ի հետ զրույցում ծնողներից մեկը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի դիմաց, ասաց,  որ ինքն էլ այդ դպրոցի շրջանավարտ է, հիմա այնտեղ սովորում են իր երկու երեխաները.

«Պատրաստվում ենք միահամուռ պայքարել, այսպես չենք թողնելու։ Ես միանաշնակ համոզված եմ, որ օրեր առաջ կատարվածը դպրոցի դեմ էր, ոչ թե ուսուցչի դեմ »։

«Մեր դպրոցում տնօրենի պարտականությունների կատարողն այսօր Լարիսա Մովսեսյանն է, դպրոցը ունի նաև թափուր տեղի համար հավակնորդ՝ Վերոնիկա Բաբաջանյանը: Նա անցել է կամավոր ատեստավորումը, մենթոր է,  վերապատրաստող է, ունի առաջին աստիճանի տարակարգ, սիրված է և կոլեկտիվի, և աշակերտական ու ծնողական համայնքի կողմից»,-«Առավոտ»-ին ասել է դպրոցի երկարամյա տնօրեն, այժմ՝ ուսուցիչ Անահիտ Խոսրովյանը։

Ծնողներից մեկն էլ ասաց, իր երեխան արդեն ինը տարի հաճախում է այս դպրոց, ունի խնդիրներ։ Վերոնիկա Բաբաջանյանը տեղյակ է թե իր երեխայի, թե դպրոցի բոլոր երեխաների մասին, անունով գիտի բոլոր ծնողներին։ 

«Ես չգիտեմ, եթե մեկ ուրիշը գա, կկարողանա այդքան հոգատար լինել»,-ասում է նա։

Մանրամասները՝ քիչ տեսանյութում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}