ՈւՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում
«Այն, ինչ կատարվեց հինգշաբթի օրը, դրանից մի քանի օր անց երկրորդ ցնցումն է։ Մի քիչ շատ է էլի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ջոն Կիրակոսյանի անվամ թիվ 20 դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը։
Նա նշեց, ուրբաթ առավոտյան մի մարդ առողջապահության կամ ԿԳՄՍ նախարարությունից չեկավ, հարցներ՝ թե ինչ է եղել, ո՞նց են, ինչո՞վ կարող են օգնել։
«Դուք գիտե՞ք, թե ինչքան են մեր հոգեբաններն աշխատել երեխաների հետ։ Չթողեցին, որ մենք շողուլի գանք, շաբաթ երեկո էլ իմանում ենք, որ մեզ նոր անակնկալ է սպասվում»,-ասաց ուսուցչուհին։
Ոսկանյանն ասաց, որ համացանցից է իմացել, թե ով է նշանակվելու տնօրենի պաշտոնակատար իրենց դպրոցում, հավատում է՝ ծուխն առանց կրակի չի լինում։