Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակի է արժանացել
Ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Նա այս մրցանակը կիսել է տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ։
Նրանք հեղինակավոր մրցանակին են արժանացել իրենց ուսումնասիրությունների համար, թե «ինչպես են ինստիտուտները ձևավորվում և ազդում բարգավաճման վրա»:
Տարոն Աճեմօղլուն 1986 թվականին ավարտել է Գալաթասարայի վարժարանը։ Բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։ 1992 թվականից սկսած Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ էկոնոմետրիակայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։ 1992-1993 թվականներին տնտեսագիտություն է դասավանդել Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում։
2004 թվականից Մասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է։
Նա տեղ է զբաղեցրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում, IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած, աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը (այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը)։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան