44-օրյա պատերազմից հետո հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ ամպուտացվել են
Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի կորուստները, հետևանքներն Ադրբեջանը թաքցնում է՝ ներկայացնելով միայն ձեռքբերումները։
Այսօր էլ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ այդ երկրի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 489 զինծառայողի ապահովել է վերջին սերնդի 598 պրոթեզներով։
Նրանք վիրավորում են ստացել ու ամպուտացվել արցախյան պատերազմների ընթացքում։
Նախարարությունից հայտնել են, որ նախորդ տարվանից պատերազմի մասնակիցներին տրամադրվել են ժամանակակից սպորտային պրոթեզներ։
Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան 2022-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով 136 մարդ զրկվել է ոտքերից ու ձեռքերից, նրանցից 15-ը՝ և ոտքերից, և ձեռքերից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին