Ինչո՞ւ է կասեցվել սահմանամերձ գյուղերում տուն կառեցելու համար մինչև 16 մլն դրամ պետական աջակցության ծրագիրը
Սահմանամերձ գոտու բնակիչներից մեկը դիմել էր Panorama.am-ին՝ խնդրելով պարզել, թե ինչո՞ւ է կասեցվել տուն կառուցելու համար մինչև 16 մլն դրամ պետական աջակցության ծրագիրը։ Մեզ դիմած քաղաքացին Տավուշի մարզի Սև Քար գյուղում ցանկանում է տուն կառուցել՝ ձեռք բերված հողատարածքում, նախագիծն ու մյուս պահանջվող փաստաթղթերը պատրաստ են, սակայն դիմել չեն կարողացել, քանի որ ծրագիրը կասեցված է։ Քաղաքացուն հետաքրքրող հարցերի շուրջ Panorama.am-ը դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որին ի պատասխան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մանուչարյանն ասաց․
Panorama.am- Սահմանամերձ գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար մինչև 16 մլն դրամ տրամադրող պետական աջակցության ծրագիրն ինչո՞ւ է կասեցվել, ի՞նչ խնդիրներ կան և ե՞րբ այն կշարունակվի։
Զ․ Մանուչարյան- Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցությնա ծրագրի շրջանակում նախատեսված էր աջակցություն տրամադրել մինչև 2 հազար ընտանիքի։ Ինչպես նախապես հայտարարվել էր, 2 հազար հայտը բավարարելուց հետո ծրագրում այս պահին դադար է՝ արդյունավերտությունը գնահատելու, արդյունքներն ուսումնասիրելու համար։ Արդյունքների ուսումնասիրությունից հետո՝ կկայացվի որոշում ծրագիրը շարունակելու, կասեցնելու, իսկ շարունակելու դեպքում ձևաչափի՝ նպատակի, աջակցության չափի և այլնի վերաբերյալ։
Panorama.am- Ծրագրի մեկնարկից սկսած քանի՞ շահառու է դիմել և քանի՞սն են այս պահին օգտվում ծրագրից, քանի՞ շահառու է ստացել ամբողջական ֆինանսական փոխհատուցումը կամ աջակցությունը։
Զ․ Մանուչարյան - Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերի դիմած քաղաքացիների թիվն, ինչպես վերևում նշել եմ հատել է 2 հազարի շեմը, որին՝
Հաստատված - 1971
Վարկավորված – 1685
Հաստատվածներն ըստ մարզերի՝ Արարատ – 145, Գեղարքունիք – 110, Սյունիք – 217, Վայոց Ձոր – 258, Տավուշ – 1241։
Հարակից հրապարակումներ`
- 200 հաստատում կա բանկերից.Փոխնախարարը՝ պետության տրամադրած16 մլն դրամով տներ կառուցելու ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին