Պարոն Քոչարյան, որ երազեիք էլ պարոն Վանեցյանը չէր պաշտոնավարելու. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Այսօր ԱԺ-ում բավականին թեժ է եղել։ Քիչ առաջ որոշ տեսանյութեր դիտեցի։ Բայց ասելիքս վերաբերվում է դրանցից միայն մեկ դրվագի, որը կապված է Արթուր Վանեցյանի անվան հետ։
Անդրանիկ Քոչարյան պատգամավորն իր ելույթում փորձում է հռետորական հարց հնչեցնել հասցեագրված Գեղամ Մանուկյանին․ «(...) ինչ եք կարծում, պիտի պարոն Վանեցյա՞նը պաշտոնավարեր (...)»։
Արձագանքելով Անդրանիկ Քոչարյանի այս զազրախոսությանը հարկ եմ համարում հիշեցնել, որ պարոն Վանեցյանը 2019 թվականին բարձրաձայնելով ձեր իշխանության կողմից սպասվող վտանգների մասին, որին ականատես եղանք 2020 թվականից սկսած, հրաժարական է տվել և իր հետագա պաշտոնավարումն ինքն է համարել անհնարին ձեր նման իշխանության հետ։ Այսինքն, պարոն Քոչարյան, որ երազեիք էլ պարոն Վանեցյանը չէր պաշտոնավարելու։
Իսկ հրաժարականի հայտարարությամբ Վանեցյանը մասնավորապես ձեզ ասել էր․
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։
Հարակից հրապարակումներ`
- «Գործ տվող» արտահայտությունն անգամ կատակով չի կարելի անել. Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
- Արթուր Վանեցյան. Արցախի էջը փակված չէ