Արի ստե, ասեմ.Անասուն, ոչխար. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց
«Կոռուպցիան քայքայում է ժողովրդավարությունն ու արդարադատությունը և ամենաշատը ազդում է ամենախոցելի խավի՝ երեխաների վրա: Մեկ տարի է՝ քաղաքապետարանում թալանի հետքեր ենք բացահայտում»,-Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Նա հիշեցրեց, որ «Հետքը» պարզել է, որ Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ում, որտեղ աշխատանքի էին ընդունվել անվտանգության 8 աշխատակից, որից երեքն աղջիկներ էին, հիմնականում իրավապահ պաշտոնյաների հարազատներ, 540 հազար դրամ աշխատավարձով:
«Ամենահետաքրքիրն այն է, որ ԱՆԻՖ-ի գրասենյակը գտնվում էր մի շենքում, որն արդեն ուներ օրական 24-ժամյա անվտանգություն: Պարոն Ավինյան, գոնե այնպես աշխատանքը կազմակերպեիք, որ հավատայինք, որ օրինակ ձեր վարորդները, դուռ բացողները, զոնտիկ բռնողները չկան։ Դուք 86 հազար դոլարանոց «Մերսեդես» եք գնել վերջերս»,-ասաց ավագանու անդամը և տեղեկացրեց, որ Բեվերլի Հիլսի, Լոս Անջելեսի քաղաքապետները ծառայողական մեքենա և վարորդներ չունեն:
Նրա խոսքով՝ ժողովրդավարական երկրներում վաղուց քրեական գործ կհարուցվեր նման անձի դեմ, իսկ իշող կուսակցությունը նույնիսկ չէր էլ սպասի քրեական գործին, այդ պաշտոնյային անմիջապես կհեռացներ:
«Իսկ մեզ մոտ տպավորություն է, որ այդ թալանած փողերը ձեր մեջ եք բաժանում»,-ասաց Զարոկյանը։
Ցույց տալով Երևանի դպրոցների փոսերով մարզադահլիճների լուսանկարները՝ նա հավելեց. «Գնացեք էդ փոսերը լցրեք, անամոթներ»;
Դրանից հետո Տիգրան Ավինյանն անջատեց նրա խոսափողը, իսկ Զարոկյանը բղավելով շարունակեց խոսքը:
«Պարո՛ն Զարոկյան, ձեր չափերը ճանաչեք, ես ձեզ նկատողություն եմ անում: Դուք հնարավորություն այլևս չեք ունենալու խոսելու, ձեր ժամանակն ավարտվեց»,- ասաց Ավինյանը։
Նա ոտքի կանգնած ՔՊ-ական ավագանու անդամներին դիմեց՝ ասելով, որ դատարկաբանությանը, դատարկ, փուչ խոսքերին չի կարելի արձագանքել:
«Երեխաների անվտանգությունից ելնելով ձեր նման անձանցչենք կարող թույլ տալ մտնել դպրոցներ, դուրս եկեք դահլիճից»,-Զարոկյանին դիմեց Ավինյանը:
Այդ ընթացքում Զարոկյանը ոտքի կանգնեց և շարժվեց դեպի դուռը։
ՔՊ խմբակցության մի քանի անդամ Արման Բարխուդարյանի գլխավորությամբ ոտքի կանգնեցին և շարժվեցին Զարոկյանի կողմը՝ ասելով. «Արի ստե, ասեմ»։
«Անասուն, ոչխար» ասելով Զարոկյանը լքեց դահլիճը:
«Պարոն Զարոկյանին թվում է՝ սա իր տունն է, մոտակայքում էլ երևի իր կինն է կանգնած ու մտածում է, որ կարող է անպատիժ դուրս գալ սրանից: Պարոն Զարոկյանին, կարծում եմ՝ օգնության կարիք կա: Վերջ, չենք արձագանքում: Երևանցիները որոշել են, որ պարոն Զարոկյանի նման մարդիկ էլ պետք է լինեն ավագանիում, ստիպված պետք է հանդուրժենք»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյա՛ն, քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ. Մանուկ Սուքիասյան
- Չասեմ ախուրյանցի Անոին, բայց Աղազարյան Հովիկն էլ Ձեր տեղը նստած լիներ, կառավարության 2.5 մլրդ փողով ասֆալտ կաներ. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
- Քաղաքում խոսում են, որ այդ «Ժոնգ Տոնգ»-երը սպասարկում է Հրաչ Սարգսյանի հետ կապվող ընկերությունը.Մեսրոպ Մանուկյան
- Պարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում՝ ապա, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել. Մեսրոպ Մանուկյան
- Նման իրավիճակում է գտնվում Երևանում շուրջ 40 դպրոց. Մանուկ Սուքիասյան